Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Կարող էին ավելին անել

Կարող էին ավելին անել
29.11.2015 | 00:12

Ամերիկյան Հյուստոն քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի տղամարդկանց աշխարհի առաջնությունում 105կգ քաշային կարգում հանդես Սիմոն Մարտիրոսյանը, ով Նանկինի պատանեկան օլիմպիական խաղերի չեմպիոն է, աշխարհի պատանեկան ռեկորդների բացարձակ տիրակալ, պոկում վարժությունում ցույց է տվել 186կգ արդյունք ու արժանացել բրոնզե մեդալի: Ցավոք մեր 18-ամյա ծանրորդը պակաս հաջողակ է եղել հրում վարժությունում /216կգ, 8-րդ տեղ/ ու երկամարտում /402կգ, 5-րդ տեղ/:
Այս նույն քաշային կարգում Ռուսաստանը ներկայացրած Դավիթ Բեջանյանը երկամարտում հռչակվել է աշխարհի փոխչեմպիոն, հրում վարժության չեմպիոն: Մանրամասները թերթի երեքշաբթի օրվա թողարկությունում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 870

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ